Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Խորվաթիայի ընտրանին 2:1 հաշվով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հաղթել է Իսպանիայի հավաքականին:

Հանդիպման 1:1 հաշվի ժամանակ իսպանացիները 11 մետրանոց իրացնելու հնարավորություն են ստացել: Հարվածն իրացնելու է մոտեցել Սերխիո Ռամոսը:

Այդ ժամանակ Մադրիդի «Ռեալում» Ռամոսի թիմակից Լուկա Մոդրիչը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել խաղը, Դարիո Սրնայի միջոցով դարպասապահին տեղեկացնում է, թե որ կողմ է հարվածելու Ռամոսը:

Նշենք, որ իսպանացի ֆուտոլիստը վրիպել է հարված կատարելիս: