Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Արթիկ քաղաքում արտակարգ դեպք է գրանցվել։ Սելավատարերի խցանման հետևանքով ջուրը լցվում է քաղաք։ Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 33 հոգու (աշխատակիցներ և երեխաներ):

 

Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: