Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ձևավորելու համաձայնագիրը հնարավորություն կտա ավելի անվտանգ դարձնել Հայաստանի օդային տարածքը: Ազգային ժողովում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշր ջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ես հասկանում եմ մեր այն քաղաքացիներին, ովքեր, հասկանալով այս համաձայնագրի պայմանները, միտումնավոր խեղաթյուրում են այն: Նրանք ունեն իրենց քաղաքական շահերը: Այս պայմանագիրը մեզ լրացուցիչ հնարավորություն է տալիս ավելի անվտանգ դարձնել մեր օդային տարածքը»,- նշեց Զոհրաբյանը:

 

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կործանիչ ավիացիան մեկ հրահանգով: «Չի կարելի մոլորեցնել մեր հանրությանը: Այո, մենք այսօր ունենք լուրջ խնդիր, մենք շատ ենք քննարկել հարցը, թե ինչու մենք չունենք այն անհրաժեշտ տեխնիկան, որը պետք է ունենայինք: Սակայն եկեք այդ հարցերը միմյանց չխառնենք: Այս պայմանագրով մենք առավել անվտանգ ենք դարձնում մեր օդային տարածքը, իրավունք ենք ստանում առանց ռուսական կողմին նախապես տեղեկացնելու օգտվել ռուսական ռազմաբազ այի կործանիչ ավիացիայից»,- հավելեց պատգամավորը:

 

Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու համաձայնագրին, բայց միաժամանակ շարունակելու է բոլոր միջազգային կառույցներում բարձրացնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակվողական զենք վաճառելու անթույլատրելիության հարցը: