Նախագահական ընտրություններում, փաստացի, մրցակցությունն ընթացավ հիմնական երկու թեկնածուների' Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը միայն Շիրակի մարզում է հաղթել' ստանալով ձայների 52,7%-ը, իսկ Սերժ Սարգսյանի օգտին Շիրակում քվեարկել է ընտրողների 44,1%-ը:
Մյուս մարզերում Սերժ Սարգսյանի քվեները բավականին շատ են:
Ինչ խոսք, ՀՀ բոլոր մարզպետները ընտրություններից առաջ ասես մրցակցության մեջ են մտնում' թե որ մարզում շատ քվեներ կստանա Սերժ Սարգսյանը:
Այսպիսով՝ Ձեզ ենք ներկայացնում այն երեք մարզերը, որտեղ Սերժ Սարգսյանը ստացավ առավելագույն ձայների քանակը.
Գեղարքունիք-79,7%,մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
Արարատ-76,4%, մարզպետ Էդիկ Բարսեղյան
Սյունիք-65,1% մարզպետ Սուրեն Խաչատրյան