Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնության չեմպիոն մարզիկներին, ավանդույթի համաձայն, առաջինն ընդունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայ բասկետբոլիստների ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումը ջերմ է եղել ու անմիջական: 

 

«Շնորհավորում եմ, ապրեք: Մեր ազգի պատիվը բարձր պահեցիք:Կարողացաք ապացուցել, որ միասնությունը միայն հաղթանակ է բերում»,- չեմպիոն բասկետբոլիստներին ասել է Գագիկ Ծառուկյանն ու նրանց հետ շրջել Օլիմպավանում:  

 

Այնուհետև մարզիկների ու ՀԱՕԿ նախագահի հանդիպումը շարունակվել է ընդունելությունների սրահում: ՀԱՕԿ նախագահը նախ շնորհավորել է մեր մարզիկներին փայլուն նվաճման համար, այնուհետև շնորհակալություն հայտնել մեր երկրի պատիվը բարձր պահելու համար: 

 

«Հարգելի ու սիրելի մարզիկներ, մարզիչներ, աշխարհի համայն հայության ներկայացուցիչներ, այսօր դուք կարողացաք Եվրոպայում մասնակցել, հաղթել ու ոսկե մեդալ բերել, հայ ազգին ուրախություն պարգևել, հայ ազգի պատիվը բարձր պահել, ավելի մեծ ճանաչում բերել: Ամբողջ աշխարհի հայությունը ցնցված ու հիացած է, որ 25 տարի անկախացումից հետո մասնակցություն չի եղել, ու հիմա կարողացաք միասնական մասնակցել ու հաղթել: Եվրոպացի մասնակիցներն էլ ցնցված են՝ ինչպես եղավ, որ երբեք չեն մասնակցել, հիմա ո՞նց եղավ՝ եկան, մասնակցեցին, ոսկե մեդալը վերցրին, գնացին: Դուք պատմության մեջ ձեռագիր թողեցիք, որ եթե համայն աշխարհի հայությունը համախմբվի, ցանկացած ոլորտում կարող ենք հաղթել»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: 

 

Մանրամասները՝ տեսանյութում