Հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրաձգային զենքերից կրակոցներ, որոնք էապես չեն ազդել իրավիճակի վրա:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և աչալրջորեն հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: