Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 7-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում' ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երևան-Սևան հատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն: Աշխատանքների ն ներգրածվված են Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապօգնության ծառայությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ և անխափան կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահության ժամանակացույց, սահմանվել են բժշկական կենտրոնների հերթապահության օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում:
Արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին հաղորդվելու է ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությանը: