Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

 

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

 

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: