Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անցկացնում է ուսումնամարզական թռիչքներ: Ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ:

 

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին: