Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարիերայի 50-րդ մենամարտում հաղթանակ տոնեց:

Բեռլինում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը ուժերը չափեց նորվեգացի Թիմ-Ռոբին Լիհաուգի հետ և 8-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին: Նորվեգացին փորձեց շարունակել մենամարտը, սակայն քիչ անց մրցավարը դադարեցրեց պայքարը: