Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:
Գործողությունների արդյունքում զոհվել է մեկ ոստիկան, իսկ երկուսը վիրավոր են:
Արդեն հայտնի է դարձել, որ զոհված ոստիկանը Արթուր Վանոյանն է, ով ՊՊԾ գնդի փոխհրամանատար է եղել: