Անորոշ ժամանակով դադարեցված է երթևեկությունը մայրաքաղաքի Խորենացի փողոցի Սարի Թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոց ընկած միջանկյալ հատվածում:

 

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված ճանապարհահատվածով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպվում է Տիգրան Մեծ պողոտայով և Սասունցի Դավիթ փողոցով: