Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմին եւ շնորհավորել կառույցի 23-ամյակի կապակցությամբ:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նախարարության բարդ ու պատասխանատու աշխատանքը՝ մաղթելով բոլորին հետագա հաջողություններ: