Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 38 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: