Երեկ Ոստիկանության ծառայողները Խորենացի փողոցում բերման էին ենթարկում բոլոր նրանց, ովքեր կամա-ակամա հայտնվում էին այնտեղ։ Կարմիրբերետավորները ստուգում էին անգամ քաղաքացիների մեքենաները։ Ներկայացվող տեսանյութում քաղաքացին հրաժարվում է իջնել մեքենայից։ Ոստիկանության աշխատակիցները փորձեցին ուժով նրան դուրս հանել մեքենայից, սակայն վերջին պահին վարորդը ինքնակամ համաձայնեց թույլատրել ստուգել իր մեքենան։ Մեքենայում նկատելի էին միայն դրոշները։
Հիշեցնենք, որ երեկ առավոտից ոստիկանության ծառայողները քաղաքացիներին թույլ չէին տալիս գտնվել Խորենացի փողոցում։ Նրանք գրեթե բոլորին բերման էին ենթարկում՝ առանց հիմնավորելու, թե ինչու։ Բերման էր ենթարկվել նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցական Դավիթ Սանասարյանը, «Հայազն» կուսակցության վարչության անդամները, ակտիվիստներ և այլք։
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։