Զինված խմբի' իրավապահներին հանձնված անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը ներգրավված են որպես կասկածյալ, նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին տեղեկացրեց նրանց պաշտպան Լուսինե Հակոբյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ Եղիազարյանն ԱԱԾ մեկուսարանում է, Հակոբյանը' Ձերբակալվածների պահման վայրում: Պաշտպանը նշեց, որ երկուսի համար էլ միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն իրականացվի:
Համաձայն Ոստիկանության' Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 27-ին իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: