ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հուլիսի 30-ին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում այցելել է հուլիսի 29 լույս 30-ի գիշերը Էրեբունի համայնքում վիրավորված լրագրողներին ու զրուցել նրանց հետ: Ա1+-ի ու Լայֆնյուզի լրագրողների հետ հանդիպումից հետո նա այցելել է Ազատություն ռադիոկայանի գրասենյակ, որի լրագրողներից մի քանիսը ևս երեկ գիշեր վիրավորվել էին:

 

«Ազատ խոսքի համար անհրաժեշտ է մամուլ, որը կարող է լրատվություն հաղորդել՝ առանց վախենալու վնասվածք ստանալուց: Լրագրողներին վնասվածք հասցնելը վնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին: Մենք կաշխատենք այնպես անել, որ երեկ գիշերվա բռնություններում ներգրավված որևէ անձ, այդ թվում և ուժային կառույցների պաշտոնյաները չմասնակցեն ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող որևէ ուսումնական կամ այլ ծրագրի»,- ասաց դեսպան Միլսը: