Արմավիրի մարզում գյուղացիների կողմից փակված Սարդարապատ գյուղից դուրս տանող ճանապարհը բացվել է: Այս մասին տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից:
Մարզպետարանից փոխանցեցին, որ փողոցը փակ է եղել կարճ ժամանակով: Այնտեղ մեկնել է Արմավիրի մարզպետը, գյուղացիներին հորդորել բացել ճանապարհը, նոր քննարկել խնդրահարույց հարցերը: Գյուղացիներն ընդառաջ են գնացել մարզպետի հորդորներին և բացել ճանապարհը:
Այնուհետև տեղում մարզպետը լսել է գյուղացիներին մտահոգող հարցերը: Պարզվել է, որ գյուղացիները խնդիրներ ունեն' կապված լոլիկի մթերման գործընթացի և լոլիկի գնի հետ: Քննարկումը շարունակվել է նաև «Նոյյան» գործարանի տնօրենի մասնակցությամբ: Քննարկումների արդյունքում կողմերն ընդհանուր համաձայնության են եկել: