Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցի դիմաց մի խումբ քաղաքացիներ այսօր՝ օգոստոսի 6-ին, հավաքվել են իրենց զորակցությունն հայտնելու հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռերի» երեք անդամներին:
«Քաղաքացիներն անհանգիստ են ինչպես «Էրեբունի» հիվանդանոցում գտնվող Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի եւ Արմեն Լամբարյանի առողջությամբ, այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Պավլիկ և Արամ Մանուկյանների, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի առողջությամբ»,- այս մասին ասել է ակցիայի կազմակերպիչներից Վահե Պետրոսյանը նշեց, որ ք:
Վահե Պետրոսյանը նաև նշել է.-«Քանի որ «Դատապարտյալների հիվանդանոցում» չկան բուժաշխատողներ՝ «Էրեբունի» հիվանդանոցի բժիշկներն են գնում տղաների վերքը մշակելու և այժմ մենք նաև ուզում ենք հիվանդանոցի բժիշկներից տեղեկանալ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվողների առողջության մասին»:
Այս պահին քաղաքացիները սպասում են հիվանդանոցի բժիշկներին, որպեսզի տեղեկություն ստանան «Սասնա ծռերի» 7 անդամների առողջության մասին: