Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամասը դուրս մնաց Օլիմպիական խաղերի պայքարից:

1/8 եզրափակչում թենիսիստուհին 1 ժամ 12 րոպե տևած պայքարում 4:6, 3:6 հաշվով զիջեց Ելենա Սվիտոլինային:

Նշենք, որ նախորդ Օլիմպիական խաղերում Ուիլյամսը երկու ոսկե մեդալ էր նվաճել'անհատական պայքարում և զուգախաղում:

Քառորդ եզրափակչում Սվիտոլինայի մրցակիցը կլինի Եկատերինա Մակարովան: