ESPN-ն հոդված է հրապարակել Անգլիայի առաջնության շրջանակներում առաջատար մարզիչների կողմից իրենց թիմի խաղը կառուցելու մասին:
Անդրադարձ է կատարվել «Լիվերպուլին», «Մանչեսթեր Սիթիին», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Կարմիր սատաննաների» խաղի մասին խոսելիս հոդվածագիրն անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի' թիմում ունեցած կարգավիճակին:
«Մինչ այս Մխիթարյանը թիմի խաղերին փոխարինման է դուրս եկել: Չնայած, կիսապաշտպանը հիասթափված է մինչ այս խաղաժամանակի բացակայության համար, այնուամենայինվ, կարող է մխիթարվել: Մինչ այս Մոուրինյուն նախընտրում էր Լինգարդին և Մատային ոչ թե նրա համար, որ այդ խաղացողներն ավելի տաղանդավոր են, այլ՝ ավելի են համապատասխանում ընտրված տակտիկային:
Մխիթարյանն ավելի շատ համապատասխանում է հարձակվողական թիմերին, չնայած դրան նա ընտրեց այս մարզչին: Հայ խաղացողը, սակայն, հնարավորություն դեռ կստանա' Մոուրինյուն տեղ է տալիս հարձակվողական ֆուտբոլին, որն իր լավագույն թիմերի հիմքում է: Եթե այդպես չլիներ, ապա Մեսութ Օզիլը, Ուեսլի Սնեյդերը, Էդեն Ազարը, Ջո Քոլը, Արյեն Ռոբենն ու Դամիեն Դաֆը առաջընթաց չէին ապրի այս մասնագետի հետ աշխատելու շրջանում: Մխիթարյանին շանս տալու համար Մոուրինյուից երկար ժամանակ չի պահանջվի: 27-ամա ֆուտբոլիստը վստահության կարիք ունի: Տեղին է հիշել Արյեն Ռոբնենի խոսեքերը, ով հայտարարել էր. «Մոուրինյուի հետ աշխատելու համար դուք հոգեպես շատ ուժեղ պետք է լինեք»:
«Սաութհեմփոնի» դեմ խաղում՝ «Օլդ Տրաֆորդ»-ում անցկացրած մի քանի րոպեների ընթացքում, Մխիթարյանը գեղեցիկ համագործակցեց Պոգբայի հետ: Այս քայլը կնպաստի, որ Մխիթարյանը պարբերաբար ցուցադրի իր խաղը»,- գրված է հոդվածում: