Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն Der Westen-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Իհարկե, մարզիչը շատ էր ուզում, որ Հենրիխը մնա: Բայց ամեն ինչ չէ, որ «Բորուսիան» է որոշում: Բոլորս վստահ էինք, որ Մխիթարյանը մնալու է: Նա վատ տղա չէ և նա չի խաբել մեզ այդ բառի դասական իմաստով: Մեր զրույցներից եզրակացրել էինք, որ նա ցանկանում է մնալ «Բորուսիայում»: Կան, սակայն, իրավիճակներ, երբ տարբեր մարդիկ տարբեր կերպ են բառերը մեկնաբանում: Այն լեգենդը, որ Մխիթարյանին իր գործակալն է ստիպել հեռանալ, սուտ է: Մինո Ռայոլան իրականում մի փոքր տարօրինակ մարդ է: Բայց նա ամեն ինչ անում է խաղացողի ցանկությունը իրականացնելու համար: Իսկ խաղացողը ցանկանում էր ամեն գնով տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Բայց մյուս կողմից մենք նրա համար ստացանք այնպիսի գումար, որին չէինք սպասում: Կարծում էի' գումարը կկազմի 25 մլն եվրո: Ավելի ուշ մենք ավելի գրավիչ առաջարկ ստացանք: Ընտրության հնարավորություն չունեինք»:
Դուք հիասթափվա՞ծ եք Մխիթարյանից,- հարցին Վացկեն պատասխանել է.
«Ես հիասթափվեցի, երբ «Բավարիայի» դեմ Գերմանիայի գավաթի եզրափակչում նա հրաժարվեց իրացնել 11 մետրանոցը: Թիմի առաջատարները պետք է ամեն ինչում առաջինը լինեն, բայց ես չհիասթափվեցի նրա հեռանալու համար»: