Whoscored-ը կազմել է Անգլիայի առաջնության երրորդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը: Ամենաշատ ներկայացուցիչն ունի «Մանչեսթեր Սիթին»: «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներից ոչ ոք չի ընգրկվել կազմում:
Նշենք, որ երեք տուրերից հետո Պրիմեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է «Մանչեսթեր Սիթին», երկրորդում` «Չելսին», լավագույն եռյակը եզրափակում է Մոուրինյուի թիմը:
Երեք ակումբներն էլ ունեն 9-ական միավոր: