Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Չեխիայի դեմ ընկերական խաղում ստացած վնասվածքը լուրջ չէ: Մխիթարյանը կմասնակցի դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղին:Այդ մասին գրում է NEWS.am Sport-ը:
Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը Չեխիայի դեմ ընկերական խաղում վնասվածքի պատճառով փոխարինվել էր հանդիպման 38-րդ րոպեին: Խաղն ավարտվել էր Հայաստանի հավաքականի պարտությամբ 0:3 հաշվով:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին: