Գիտելիքի միջազգային օրը՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանի դպրոցներ առաջին անգամ մուտք գործեցին շուրջ 40 հազար դպրոցահասակներ:
Երևանի Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի աշխատակազմը ցնծությամբ դիմավորեց իր սաներին, հատկապես՝ առաջին դասարանցիներին։ Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանըողջունեց ներկաներին և խոսքն ուղղելով առաջին դասարան եկած փոքրիկներին՝ նշեց, որ գիտի՝ շատերն անհանգիստ են եղել գիշերը ուրախությունից, քանի որ իրենք առաջին անգամ դպրոց են գալու, դառնալու են աշակերտ։
«Ուզում եմ կիրթ, գրագետ քաղաքացի դառնալ իմ հայրենիքի համար»,– International Media Holding–ի հիմնադիր Արման Վարդանյանի որդու՝ առաջին դասարանցի Առնո Վարդանյանիայս խոսքերը կարծես թե լավագույնս ներկայացնում են կրթության կարևորագույն առաքելությունը։
Այսօրվանից առաջին դասարան է հաճախելու Աժ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդին՝ Վահրամ Սարոյանը, ով, լրագրողի հարցին ի պատասխան, նշեց, որ հոր պես գեներալ է դառնալու։
Մանրամասները՝ տեսանյութում.