Սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են բավական լարված մթնոլորտում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է ներկայացրել և պատկերն արդեն իսկ պարզ է։ Ներկայացնում ենք հիմնական հետաքրքրություն ներկայացնող համայնքներում հաղթած թեկնածուների անունները՝ ըստ կուսակցական պատկանելիության։
Եվ այսպես՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում 10 հազար 587 քվեով հաղթանական է տարել անկուսակցական ինքնառաջադրված Կարեն Գրիգորյանը։
Մեծամոր քաղաքում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը։ Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ մարզի գրեթե բոլոր համայնքներում հաղթանակ են տարել ՀՀԿ-ականթեկնածուները, բացառությամբ՝ մեկ-երկու համայնքի, որտեղ հաղթանակ են տարել անկուսակցական թեկնածուները:
Արարատի մարզի Մասիս քաղաքում հաղթանակ է տարել քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Դավիթ Համբարձումյանը։ Աբովյան համայնքում ընտրվել է միակ թեկնածու, ՀՀԿ-ական Ավետիք Հարությունյանը։ Նույն մարզի Ազատաշեն համայնքում միակ թեկնածուն եղել է ԲՀԿ-ական Սարգիս Ստեփանյանը։ Ազատավան համայնքում ԲՀԿ-ական թեկնածու Պետիկ Ղազարյանը հաղթանակ է տարել գործող գյուղապետ ՀՀԿ-ական Սարգիս Խաչատրյանի նկատմամբ։ Այգեպատհամայնքում եղել է մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական Սեյրոժա Պետրոսյանը։ Այգեստանում երեք թեկնածուից հաղթանակ է տարել գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Սոկրատ Հովսեփյանը։ Արալեզում ևս եղել է գրանցված մեկ թեկնածու, գործող գյուղապետ Մարտիկ Թևոսյանը, ով կրկին Հանրապետական կուսակցության անդամ է։
Արարատի մարզի համայնքների մեծամասնությունում հաղթանակ են տարել ՀՀԿ-ականթեկնածուները, մի քանի համայնքում էլ ՝ ԲՀԿ-ականները։ Բերքաշատ համայնքում՝ ՀՅԴ-ական թեկնածուն է հաղթանակ տարել, իսկ Նոր Կյանքում՝ «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության ներկայացուցիչը։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քաղաքապետ է ընտրվել միակ թեկնածու, ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը՝ 8367 ձայնով։ Մեղրիում հաղթանակ է տարել առաջադրված միակ թեկնածու, Ագարակ համայնքի նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Մխիթար Զաքարյանը։ Սերժ Սարգսյանի ծննդավայր Սյունիքի մարզի Տեղ գյուղում միակ թեկնածուն եղել է ՀՀԿ-ական Ներսես Շադունցը, ով ստացել է 2708 քվե։ Իսկ Քաջարան քաղաքում քաղաքապետ է ընտրվել միակ առաջադրված թեկնածու, իրավաբան, անկուսակցական Մանվել Փարամազյանը:
Տաավուշի մարզում պատկերը, կարելի է ասել, նույնն է։ Մարզի գրեթե բոլոր համայնքներում հաղթանակ են տարել Հանրապետական կուսակցության թեկնածուները։ ԿԸՀ-ի տվյալները ուսումնասիրելով, երևում է՝ ՀՀԿ-ական թեկնածուները հաղթանակի ցուցանիշով գերազանցում են։ Սակայն, օրինակ, Նոյեմբերյան քաղաքում գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Վանուշ Ամիրաղյանը պարտվել է անկուսակցական թեկնածունին։ Նշենք, որ «Լուսավոր Հայաստան»-ը ևս թեկնածու ուներ Նոյեմբերյան քաղաքում։ Տավուշի մարզի սահմանամերձ գրևեթե բոլոր համայնքներում վերընտրվել են գործող ՀՀԿ-ական գյուղապետերը։
Արագածոտնի մարզի Ակունք համայնքում առաջադրված երեք ՀՀԿ-ական թեկնածուներից հաղթանակ է տարել ինքնառաջադրված Լյովա Մանուկյանը, ով Թալինի որսորդմիության նախագահն է։Աղձք և Աշնակ համայնքներում ընտրվել են միակ առաջադրված անկուսակցական թեկնածուները։
Աշտարակ քաղաքում ընտրություններն անցել են բավական լարված։ Հաղթանակ է տարել «ԱՎԳՈՌ» ՍՊԸ նախագահ, անկուսակցական Թովմաս Շահվերդյանը։ Ապարանում ևս հաղթանակ է տարելՀՀԿ-ական թեկնածուն։ Արուճ և Արտաշատավան համայնքներում ընտրվել են ՀՅԴ-ականթեկնածուն։ Արտենիում ձայների մեծամասնությամբ ընտրվել է գործող քաղաքապետը, ովանկուսակցական է։ Սակայն, պետք է նշել, որ բոլոր այն համայնքներում, որտեղ ընտրվել են անկուսակցական թեկնածուները, նրանց սատարել կամ առաջադրել է Հանրապետականկուսակցությունը։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ վերը նշված մարզերում տեղի ունեցած ընտրություններում հիմնականում հաղթանակ են տարել Հանրապետական կուսակցության թեկնածուները։
Քրիստինա Աղալարյան