1996թ.սեպտեմբերի 26, նախագահական ընտրություններից հետո արդյունքներից դժգոհ քաղաքացիները ցույցի էին դուրս եկել ու պահանջում էին գոնե մի քանի ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ կատարել: Ցուցարարները ԿԸՀ-ի դիմաց են, որն այն ժամանակ տեղակայված էր ԱԺ շենքում:

 

Հիշեցնենք, որ անկախ Հայաստանում երկրորդ նախագահական ընտրությունները անցան 1996 թ. սեպտեմբերի 22-ին։ Ըստ պաշտոնական տվյալների, Լևոն Տեր-Պերտոսյանը վերընտրվեց մոտ 51%-ով։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ, Տեր-Պերոսյանի նախկին կուսակից և ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը ստացավ ընտրողների քվեների 41%-ը։ Չընդունելով ընտրությունների արյունքները, հաջորդ օրը Մանուկյանի ղեկավարած միացյալ ընդդիմությունը (ԱԺՄ, ԱԻՄ, ՀՅԴ) սկսվեց առաջին մասայական հետընտրական բողոքի ցույցերը Հայաստանի պատմության մեջ, իսկ արդեն սեպտեմբերի 25-ին Մանուկյանի գլխավորությամբ մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ ներխուժեցին Ազգաին Ժողովի շենք և ծեծեցին ԱԺ այդ ժամանակվա խոսնակ Բաբկեն Արարքցյանին և փոխխոսնակ Արա Սահակյանին։

 

Մանրամասները՝ տեսանյութում