Nyut.am-ը գրում է.

 

Սեպտեմբերի 21-ին, 58 տարեկան հասակում Ստամբուլում մահացել է քութաիսցի «օրենքով գող» Տարիել Փոցխվերիան, ով քրեական աշխարհում հայտնի է Կոկոնո մականունով: Նախկինում բազմիցս դատված «օրենքով գողը» կյանքի վերջին տասը տարին անցկացրել է բանտում: Նա առաջին վրացի «օրենքով գողն» էր, ում 2006-ին արտաքսեցին Ուկրաինայից և դատեցին Վրաստանում' նոր օրենքի այն հոդվածով, որով դատում են հենց միայն այն բանի համար, որ գողական աշխարհին ես «պատկանում»:

 

2013թ. նա համաներմամբ ազատվեց, բայց անմիջապես ձերբակալվեց մեկ այլ քրեական գործով ու դատապարտվեց ութ տարվա ազատազրկման:

 

Իսկ այս տարվա ամռանը բանտից նրան ազատ արձակեցին' համարելով, որ նրա կյանքի օրերը հաշված են: Տարիելը անբուժելի հիվանդ էր: