Մեր նախարարները որ իրենց մեդալները «շարեն դոշներին», Արցախյան պատերազմի հերոսները ամոթով կմնան:

Նույնը նաև Հրանուշ Հակոբյանը: է՜լ «Պատվո նշան» շքանշան, «Արժանիքի համար» շքանշան, Մխիթար Գոշի մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, էլ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան… Էլ ի՜նչ մտքներովդ անցնի:

Բայց մի բան կա, որ ոչ մեկիդ մտքով չի անցնի, որ Հրանուշ Հակոբյանը արժանացել է: Հրանուշի մասին, որ դա իմանաք, ավելի կսիրեք նրան…

Վիքիպեդիայում հանդիպեցի: Չզարմացա, որ տարվա լավագույն պատգամավոր է, լավագույն քաղաքական գործիչ է, լավագույն ամեն ինչ է, բայց, մի տեսակ կարկամեցի, երբ կարդացի, որ Հրանուշ Հակոբյանը Ճանաչվել է տարվա լավագույն կին:

Տարվա լավագույն կին: Կուզեի, որ այդ առթիվ բազու՜մ գրառումներ լինեին, ու ես հասկանայի, թե ինչ է նշանակում տարվա լավագույն կին:

ՀԳ Առաջին գրառումը ոնց որ թե խոստումնալից է.

ՀԳ Mher S. Ghalechyan
Ես իմ Հրանուշ Հայաստանի,

Սփյուռքահամ բարն եմ սիրում...

Հասմիկ Բաբաջանյան