Hraparak.am-ը գրում է.

 

Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ միայն Դավիթ Հարությունյանին իջեցրել է իր աստղային բարձունքից և հասկացրել, որ վունդերկինդների ժամանակներն անցել են, այլեւ սկսել է սանկցիաներ կիրառել նրա հանդեպ: Մեր տեղեկություններով' վարչապետը վերցրել է Դավիթ Հարությունյանին սպասարկող երկու մեքենաներից մեկը:

 

Բանն այն է, որ տարիներ ի վեր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը ունեցել է երկու ծառայողական մեքենա' Honda CR-V եւ BMW 523, եւ որպես արտոնյալ' օպտիմալացումները, մեքենաների կրճատումները շրջանցել են նրան, դե ով ռիսկ կաներ Դավիթ Հարությունյանին բան ասեր:

 

Եւ ահա, պարզվում է,«դռայվոտ» վարչապետը նման կոմպլեքսներ չունի: Դավիթ Հարությունյանի' ԲՄՎ ծառայողական մեքենաներից մեկից զրկվելու հանգամանքը ոգեւորություն է առաջացրել Կառավարության որոշ շրջանակներում:Նյութի աղբյուրը ' http://hraparak.am/?p=125137&l=am/