Չեխովի անվան դպրոցում բացվել է 6-րդ դասարանցիների ցուցահանդես։ Երեխաներն առաջին անգամ ներկայացրել են իրենց աշխատանքները՝ նկարներ, գործվածքներ, կավագործություն, համակարգչային դիզայն, երգ ու պար։ «Ներկայացնելու եմ իմ նկարած նկարները, որոնք կոչվում են գունագիտություն, իմ պատրաստած զարդերը, փայտից պատրաստված տոնածառը և տիկնիկս»,- ասում է International Media Holding-ի հիմնադիր Արման Վարդանյանի դուստրը6-րդ դասարանցի Սվետլանա Վարդանյանը։ Ցուցահանդեսի մասնակիցները մոտ մեկ ամիս են հատկացրել պատրաստվելուն։

 

Դպրոցի ուսուցչուհի Ֆենյա Գառնիկյանը նշում է, որ իրենք մտադրություն ունեին ներկայացնել իրենց դասարանի մի տղայի ցուցահանդեսը, բայց երբ իրենց միացավ Սվետլանան, որոշեցին մի ամբողջ դասարանի ցուցահանդես կազմակերպել. «Երբ մենք հայտարարեցինք ցուցահանդես կազմակերպելու մասին, սկսվեց հեղեղ՝ նկարներ, թևնոցներ, քանդակներ։ Ես չէի կարողանում ոչ մեկին մերժել»։ 

 

Մանրամասները՝ առաջարկվող տեսանյութում։