Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի բակում գայլը հոշոտել Է այծեր:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, որտեղ նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ Պ. Օ.-ին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են թվով 7 այծ: