Թատերական մեկշաբաթյա հրավառություն՝ արվեստասեր հանրության համար: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Երևանի Շեքսպիրյան փառատոնը վերադառնում է: Հոկտեմբերի 20-26-ը մեր երկիրը՝ քաղաքամայր Երևանում կհյուրընկալի աշխարհահռչակ թատերախմբերի ու համաշխարհային մեծության դեմքերի՝ Ռոբերտ Ստուրուա, Փիփա Թոն, Իրինա Բրուք, Ալեքսանդր Կալյագին, ու ոչ միայն: Փառատոնն իրենց ներկայությամբ կպատվեն ժամանակակից հայ թատրոնի առանցքային դեմքերը:

Տեղեկացնենք, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային 12-րդ փառատոնին մասնակցելու են թատերախմբեր Հայաստանից ու աշխարհի 15 երկրներից: Մեկշաբաթյա օրակարգը գերհագեցած է լինելու ներկայացումներից մինչև միջազգային նախագծեր ու վարպետության դասեր: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին ժամը 19:00-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: