ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

 

Դժվարանցանելի է Դիլիջանի ոլորանները:

 

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագած գյուղում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:

 

Շիրակի մարզում տեղում է թույլ ձյուն:

 

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան և Չայնիի ոլորաններում, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Վայոց Ձորի մարզի Սարավան և Ելփին գյուղերում, Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում առկա է մառախուղ:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: