Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 4-ի աշխատանքային ուրբաթն ու ներկայացնում է տեղի ունեցախ կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

ԼՂՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը առավոտյան տեղեկացրեց սահմանին տիրող իրավիճակը:

 

«Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 41 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 530 կրակոց»:

 

Վերլուծաբան Սարգիս Հակոբյանը գրում է.

 

Կարեն Կարապետյանը կարող է հաղթել խորհրդարանական առաջիկա ընտրությունները՝ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգում ապահովելու համար։ Իսկ որպեսզի քաղաքական այս զավեշտն իրականություն դառնա, անհրաժեշտ է գործող վարչապետի ցուցակային առաջնորդությանը հաղորդել քաղաքական դեկորացիայի բնույթ։ Այսինքն, Կարապետյանը ՀՀԿ-ի կամ նրա առանցքով դաշինքի ցուցակը ղեկավարում է իշխանության «քաղաքակրթումը» ցույց տալու եւ հասարակության մի հատվածի համակարանքը շահելու նպատակով, սակայն «տոկոս խփելու» եւ Կարապետյանի քաղաքական ազատությունը կաշկանդելու ֆունկցիան վերապահված է իշխանության հին գվարդիային։ Արդյունքում՝ Կարապետյանի ղեկավարած ցուցակը կհաղթի անաղմուկ, բայց՝ ոչ այնքան օրինակելի ընտրություններում։ Հենց սա էլ պետք է Սերժ Սարգսյանին. առաջիկա ընտրություններում հաղթել Կարեն Կարապետյանի քաղաքակիրթ դեմքով, բայց առանց նրա քաղաքական ամբիցիաների։


Մանրամասները՝ «Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանով կհաղթի ընտրություններում, հետո «կհաղթի» Կարեն Կարապետյանին» հրապարակման մեջ:

 

«Միասնություն» համազգային շարժմանը միացել է նաև «Երիտասարդական համաձայնություն» ՀԿ նախաձեռնող խումբը:

 

«Կոչ եմ անում բոլոր կարող ուժերին՝ միանալու, անգործության մատնվելուն «Ո՛չ» ասելու, և ջանք ու եռանդ չխնայելու՝ մեր երկրի զարգացման ընթացքին խթանելու համար»,- այս մասին ասված է «Երիտասարդական համաձայնություն» ՀԿ նախաձեռնող խմբի անդամ՝ Էդիկ Հարությունյանի տարածած հայտարարության մեջ», -ասվում է հաղորդագրության մեջ:

 

Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:



ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բազկամարտի աշխարհի առաջնության չեմպիոններին: Տեղի ունեցած միջոցառման մանրամասները և տեսանյութը՝ դիտեք ԱՅՍՏԵՂ:


ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հերթական ցինիզմն է դրսևորել և պետք է հեռանա աշխատանքից:


Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Սարգիս Հակոբյանը:


Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.

 

Հայաստանին հարկավոր է ոչ թե սրա-նրա շահերը սպասարկող քաղաքական ուժեր, որոնց հայացքն ուղղված կլինի կա՛մ արևմուտք, կա՛մ հյուսիս, այլ ազգայինը կենսակերպ դարձրած, կյանքի իմաստ հռչակած ու, ամենակարևորը, ժողովրդի ծոցից դուրս եկած ազգային ուժ՝ զերծ կեղտոտ առուծախերից, արգահատելի անցյալից, օտարների ազդեցությունից, սրիկայություններից:

 

Մանրամասները՝  կարդացեք «Օտար խաղերի կիզակետում...» վերլուծության մեջ:

 

Օրվա մյուս կաևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, շոուբիզնեսի անցուդարձին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: