Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին և նրանց ընտանիքներին աջակցելու օրինագծի ընդունումից հետո բանակին ավելի շատ եմ օգնելու: ԱԺ–ում այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

 

«Մեր էրեխեքն են, սահմանին կանգնած են, որ մենք հանգիստ քնում ենք, բա խի՞ պիտի չանենք»,-ասաց նա:

 

Անդրադառնալով բանակում առկա չարաշահումներին և թալանին՝ պատգամավորը նշեց, որ ինքն այդ գործերի հետ կապ չունի և իրեն չէ, որ պետք է այդ հարցը տրվի:

 

«Ինձ տենց հարցեր մի՛ տվեք, ես ո՛չ գիտեմ' թալանել են, ո՛չ գիտեմ' չեն թալանել»:

 

Պատգամավորը հրաժարվեց պատասխանել մենաշնորհների վերաբերյալ հարցերին: «Վերջացրո՛ւ, արդեն թեման փոխիր, ուրիշ կռուտիտներ մտածի»,- լրագրողին ասաց պատգամավորը։