ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

 

Դժվարանցանելի է Կապան-Գորիս ավտոճանապարհը:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-30 կմ-ի հատվածում՝ թույլ ձյուն և մերկասառույց:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: