Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի նոյեմբերի 21-ից Երևան քաղաքի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

 

Փոփոխության արդյունքում' Վաղարշյան փողոցով Կոմիտասի պողոտայի կողմից դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող հատվածում հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Խաչատրյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

 

Միաժամանակ՝ Վաղարշյան փողոցով Դավիթաշենի կամրջի կողմից դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների համար առկա ձախ եզրային 3-րդ գոտին նույնպես կառանձնացվի հետադարձի և դեպի Խաչատրյան փողոց ձախ շրջադարձի համար, իսկ Խաչատրյան փողոցով դեպի տվյալ խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի 2 երթևեկելի գոտիով, որի ձախ եզրային 2-րդ գոտուց կարելի կլինի կատարել հետադարձ կամ ձախ շրջադարձ դեպի Վաղարշյան փողոց:

 

Տրանսպորտային միջոցների երթևեկության խցանումներից խուսափելու նպատակով նշված խաչմերուկի հարակից հատվածներում՝ Խաչատրյան փողոցի վրա կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: