Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի՝ Instagram-ում արված՝ ավտովթարի մասին գրառումը, Չեչնիայում՝ «Կովկաս» դաշնային մայրուղում՝ Գրոզնիի մոտակայքում ողբերգական ավտովթարէ տեղի ունեցել, որին զոհ է դարձել 8 հոգի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 40-ամյա հարբած վարորդը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ճակատ-ճակատի բախվել ВАЗ-21014 մակնիշի ավտոմեքենային, որում գտնվող վարորդը, նրա ուղևորներ՝ 2 երիտասարդ տղա, 10 և 14 տարեկան աղջնակներ, ինչպես նաև 26 տարեկան երիտասարդ աղջիկ՝ տեղում մահացել են:

Մահացել է նաև Ford Focus-ի մեղավոր վարորդը, ում 11-ամյա տղան այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ավելի ուշ հիվանդանոցում մահացել է նաև ավտովթարի մասնակից 3-րդ մեքենայի՝ Lada Priora-ի վարորդը: Նշվում է, որ ВАЗ-21014-ի մեջ գտնվող 5 մահացածները ընտանիքի անդամներ էին: