Մայրաքաղաքի Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում Հանրապետության հրապարակում մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Տոներն են մոտենում»:
2015 թվականին հանրապետության գլխավոր տոնածառն ուներ 32 մետր բարձրություն: