Այսօր Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց հայտնի բանդայի գործով դատավարությունը:
Դատավարությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը հայտարարեց, որ ամեն ինչ շինծու է:
Հարցին՝ ճի՞շտ է, որ դուք եք ֆինանսավորել խմբի պարագլուխ հանդիսացող Արթուր Վարդանյանին և 70 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար տրամադրել նրան, որպեսզի նա գրավի Բաղրամյան 26-ը, ԱԺ-ը, նա նշեց, թե չկա նման բան. «Ես կասեմ միայն, որ նա ազատագրել է Քեսաբը, այլ բաներ չեմ ասում: Չեմ ընդունում այդ լուրերը»,- ասաց նա:
Հայր Անտոնը հրաժարվեց պատասխանել լրագրողների այլ հարցերին՝ արձագանքելով. «Ցտեսություն»…