Սոչիում 2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ «Ֆիշտ» մարզադաշտի առջեւ կկանգնեցվի Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, խորհրդային հայտնի ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի արձանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Սիմոնյանը:

 

«Բոլորը կհարցնեն, թե ինչու է Սոչիում հայտնվել Նիկիտա Պավելի Սիմոնյանը, չէ որ նա ապրել է Սուխումում: Բայց ես ծնվել եմ Արմավիրում եւ այս տարվա մարտին դարձել եմ քաղաքի պատվավոր քաղաքացի: Այդ պատճառով է Կրասնոդարի երկրամասի մարզական կոմիտեն առաջարկել իմ թեկնածությունը»,- ասել է նա:

 

2018 թվականի աշխարհի առաջնության մրցախաղերը տեղի կունենան Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Մրցաշարը կկայանա 2018 թվականի հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: