Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր Գագիկ Ծառուկյանի այցելությունը Գյումրի մեծ ոգևորություն է առաջացրել գյումրեցիների շրջանում:
Բազմաթիվ քաղաքացիներ դուրս էին եկել փողոց` հույսով, որ կտեսնեն նրան, ով իրենց խնդիրներին կկարողանա լուծում տալ:
Մի քաղաքացի` 59-ամյա Ներսես Մելքոնյանը, իրեն վատ է զգացել, նրան շտապօգնության մեքենայով հասցրել են հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է:
ԼՈւՐԵՐ.com-ին հարազատներից մեկը տեղեկացրեց, որ Ներսես Մելքոնյանն այսօր առավոտվանից սրտի հետ կապված խնդիր է ունեցել, մերձավորները դեմ են եղել իր`տանից դուրս գալուն, սակայն տղամարդը պնդել է, որ ցանկանում է մասնակցել հանդիպումներին:
Նշենք, որ այցելության ընթացքում «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանին 10 միլիոն, իսկ Գյումրու մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին`30 միլիոն դրամ է հատկացվել` սոցիալական ծրագրեր իրականացնելու համար։