Դեկտեմբերի 11-ին «Միասնություն» համազգային շարժման շրջանակներում գործող «Երիտասարդական համաձայնություն» ՀԿ անդամներն այցելեցին Վանաձոր, որտեղ քաղաքի մի շարք դպրոցներում կազմակերպեցին դաս-սեմինարներ՝ «Բարձրագույն կրթության կարևորությունը» թեմայով:
Դաս-սեմինարների ընթացքում երիտասարդներն աշակերտներին իրազեկեցին հայաստանյան կրթական համակարգի մասին, բացատրեցին նրանց իրավունքներն ու պարտականությունները, ծանոթացան մարզերում աշակերտներին մտահոգող խնդիրների հետ, լսեցին նրանց տեսակետները՝ կրթական հարցերի շուրջ:
Կազմակերպված սեմինարները մեծ ոգևորությամբ ընդունվեցին թե՛ աշակերտների, թե՛ ուսուցչական անձնակազմի կողմից:
Կարևորվեց նման այցելությունների պարբերականության անհրաժեշտությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման, հայրենասիրության բարձրացման և քաղաքացիական գիտակցության ձևավորման գործում: