ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այս պահին միայնակ նստած է ԱԺ-ի 334-րդ սենյակում: Բանն այն է, որ պատգամավորն այսօր ասուլիս էր հրավիրել, որտեղ պետք է պարզաբանումներ տար վերջին միջադեպի հետ կապված, սակայն լրագրողների բոյկոտնն անակնկալի բերեց նրան:

 

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն ի նշան լրագրողների համերաշխության՝ բոյկոտեցին և նրա հրավիրած ասուլիսին չմասնակցեցին:

 

Հիշեցնենք, որ նախորդ քառօրյա նիստերի ժամանակ լրագրողը հարց էր տվել պատգամավոր Հակոբյանին, սակայն հարցը դուր չէր եկել նրան, ինչը հետագայում վերաճել էլ վիճաբանության, որի արդյունքում պատգամավորը հարվածել էր լրագրողին: