ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում:

 

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

 

Դժվարանցանելի են Մ1՝ Երևան - Գյումրի - Վրաստանի սահման ավտոճանապարհի Մաստարա - Լանջիկ - Մարալիկ, Գյումրի - Աշոցք - Բավրա և Մ3՝ Մարգարա -Վանաձոր - Վրաստանի սահման ավտոճանապարհի Ապարան - Քուչակ, Արագած - Ծիլքար
և հանրապետական նշանակության Արթիկ - Ալագյազ, Արթիկ - Մարալիկ ճանապարհահատվածները:

 

Հորդորում ենք վարորդներին նշված ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: