Վերացվել է երեխայի ծննդյան միանվագ, չաշխատող անձի մայրության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համար անձամբ դիմելու օրենսդրական պահանջը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ սա կարևոր ձեռքբերում է:
«Բանկերի հետ մեր համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց ներդնել դրամական վճարների վճարման այնպիսի կառուցակարգեր, որոնցով անձը կարողանում է իր գումարը ստանալ բանկային համակարգի միջոցով նույնիսկ երբ չունի բանկային հաշիվ»,-ասաց Սմբատ Սաիյանը:
Որպես գործընթացի շարունակություն, տարեվերջին շահագործման հանձնվեց առցանց համակարգ, որով անձը հնարավորություն ունի տանից ինտերնետ հասանելիություն ունենալու դեպքում epension.am կայքէջի միջոցով համապատասխան դիմում ներկայացնել և այցելելով բանկ ստանալ նպաստի գումարները: