Դեկտեմբերի 13-ին «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ, «Զարգացման ուղի» նախաձեռնության ղեկավար Հայկ Պետրոսյանը խրախուսական նվերներ հանձնեց «Այկիկենդո» կարատեի հայկական ֆեդերացիայի մի խումբ սաների, ովքեր օրեր առաջ լավագույնս էին իրենց դրսևորել Թբիլիսիում կայացած առաջնությանը:
Մարզիկները հայրենիք են վերադարձել 1 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե մեդալներով:
Հայկ Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ այս ոգևորիչ արդյունքը չէր կարող «Միասնություն» շարժման խորհրդի ուշադրությունից վրիպել, քանի որ շարժման գաղափարական ակունքներում դրված է բնականոն սերնդափոխության գաղափարը: Նմանատիպ ակցիաներն ու հանդիպումները երիտասարդ սերնդի հետ կարևոր դեր և նշանակություն ունեն նաև այս տեսանկյունից: