Դեկտեմբերի 18-ից սպասվում է սառնամանիք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

 

Առավոտյան ժամը 07:00-ի դրությամբ ողջ հանրապետության տարածքում առկա է ձյան ծածկ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած լեռան Քարե լիճ հատվածում 100սմ, Ամբերդում 80սմ, Հրազդանում 56սմ, Քաջարանում 51սմ, Ապարանում 50սմ, Ամասիայում 43սմ, Ջերմուկում 40սմ, Դիլիջանում 38սմ, Արարատյան դաշտում և Երևանում 10-17սմ: