Ազգային ժողովը շարունակում է կառավարության հրավիրած արտահերթ նիստի աշխատանքները:

 

Քվեարկության դրվեց ՀՀ քրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և ՀՀ քրաեադատավարական օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին որոշումը, որն ընդունվեց միաձայն:

 

Հիշեցնենք, որ նախագծի հաստատմամբ՝ Հայաստանում ապօրինի հարստացումն այսուհետ կքրեականացվի և հայտնի ու անհայտ հարուստները, պատգամավորներն ու օլիգարխներն այսուհետ հնարավորություն չեն ունենա սեփական ունեցվածքը գրանցել մերձավորների կամ հարազատների անուններով, ինչը Հայաստանում ընդունված սովորույթ է դարձել:

 

Մինչ քվեարկությունը՝ պատգամավոր Թևան Պողոսյանը վարման կարգով խոսեց և խնդրեց ստուգել, թե որ պատգամավրներն են ներկա քվեարկությանը, որին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, թե դա ստուգվում է քվեարկությունից անմիջապես հետո. «Այդ իմաստով՝ քվեարկություն»,- հայտարարեց նա:

 

Որոշմանը կողմ քվեարկեց 86 պատգամավոր. դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: